Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է Իրանի 41-ամյա քաղաքացին
Հուլիսի 21-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Յունես Զ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 15-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին:
Խափանման միջոցը կալանք: