Մոսկվայում բերման են ենթարկվել միջազգային կրոնական ծայրահեղական կազմակերպության անդամներ
Մոսկվայում դադարեցվել է միջազգային կրոնական ծայրահեղական կազմակերպության գործունեությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին, այդ մասին նշված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ։
Խոսքը Ռուսաստանում արգելված Tablighi Jamaat կազմակերպության հանցավոր գործունեությունը ճնշելու մասին է։ Այս պահին բերման է ենթարկվել կազմակերպության 9 անդամ։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել էին մոսկվացի փաստաբանի վրա հարձակվելու մեջ կասկածվողները։