Մահացել է Չարլի Չապլինի դուստրը՝ Ժոզեֆինան
Ֆրանսիայում, 75 տարեկանում, մահացել է դերասանուհի Ժոզեֆինա Չապլինը՝ անգլիացի կինոդերասան և ռեժիսոր Չարլի Չապլինի դուստրը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 19-ին, հայտնել է Le Figaro-ն։
Դերասանուհին մահացել է Փարիզի իր տանը՝ հուլիսի 13-ին։
Չապլինի մահվան մասին հայտնել են նրա որդիները՝ Չարլին, Ջուլիենը և Արթուրը։ Նրանց խոսքով, հրաժեշտը տեղի է ունեցել ընտանեկան նեղ միջավայրում և չի լուսաբանվել մամուլում։
Մահվան պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։
Դերասանուհին Չարլի Չապլինի չորրորդ ամուսնությունից՝ ամերիկացի դերասանուհի Ունա Օ՛Նիլի հետ համատեղ կյանքի ընթացքում ծնված դուստրն է։
Ժոզեֆինա Չապլինը նկարահանվել է ավելի քան 20 նախագծերում։ Ամենավառը նրա դերերն էին «Քենթերբերիի հեքիաթներ» և «Կարմիր գիշերներ» ֆիլմերում։