Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավային Ադանա նահանգում հուլիսի 22-ին 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
«ՌԻԱ Նովոտսի»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի միջոցով հաղորդել է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:37-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։