Զոհվել է «ՌԻԱ Նովոստիի» ռազմական լրագրողը
Հատուկ ռազմական գործողության գոտում ուկրաինական հրթիռակոծության ժամանակ զոհվել է «ՌԻԱ Նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը, հայտնում են «ՌԻԱ Նովոստի»-ից։
«Այսօր Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքից դեպի Վլադիմիրովկա գյուղ ուղևորվող քաղաքացիական մեքենայի գնդակոծության հետևանքով զոհվել է «ՌԻԱ Նովոստի»-ի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը», - Telegram-ում գրել է Զապորոժիեի շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Բալիցկին:
Ինչպես ճշտել են ՊՆ-ում, Ուկրաինայի զինված ուժերը Կասետային զինամթերքով հարված են հասցրել մի խումբ լրագրողների: Տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել ԶԼՄ-ների չորս աշխատակիցներ, նրանց օպերատիվ տեղափոխել են դաշտային բուժհաստատություններ:
«Տարհանման ժամանակ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը կասետային զինամթերքի պայթեցման հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է»,- հայտնել են գերատեսչությունից: