Մակրոնը ճնշում է գործադրում Մբապեի վրա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին ճնշում է գործադրում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի վրա։
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է El Debate-ը, Մակրոնը ցանկանում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան անցկացնի փարիզյան ակումբում՝ նպատակ ունենալով 2024 թվականի տնային Օլիմպիական խաղերը:
Անցյալ տարի հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ Էմանուել Մակրոնի միջամտության պատճառով։ Այն ժամանակ շատերն ակնկալում էին, որ ֆուտբոլիստը «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ հայտնի դարձավ, որ Մբապեն հրաժարվել է 2024/2025 մրցաշրջանի համար ՊՍԺ-ի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգելու տարբերակից և 2024 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ։