Մինսկի խումբ-2 ֆորմատ կստեղծվի՞․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթներ առաջ փակ հանդիպման ժամանակ հուսադրել էր, որ Մինսկի խմբի ֆորմատը կարող է նորից գործել, անգամ ասել է, որ վերջերս եվրոպական քաղաքներից մեկում համանախագահների մի հանդիպում է կայացել։ Եղե՞լ է նման խոսակցություն՝ հարցրինք արցախցի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանին։
«Խոսքը գնացել է ոչ թե Մինսկի խմբի, այլ նմանատիպ ֆորմատի մասին, որը փորձելու է Մինսկի խումբ-2 դառնալ»,- ասել է Գալստյանը՝ նշելով, թե իրեն այլ մանրամասներ հայտնի չեն: «Բայց որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրախորհրդարանի միջնորդությամբ ինչ-որ հանդիպում եղել է․․․ որ Արցախը կարող է այն հարթակը դառնալ, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն վերադառնան բանակցային սեղանի շուրջ, կա նման բան»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։