Անցորդը թափառող շան բերանից կախված տոպրակում նորածնի է գտել
Լիբանանի Տրիպոլի քաղաքում պատահական անցորդը աղբի տոպրակի մեջ նորածին աղջկա է հայտնաբերել։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Arab News-ը։
Տոպրակի մեջ երեխային տարել է թափառող շունը։ Տղամարդուն հաջողվել է կենդանուց խլել տոպրակը, որից հետո դեպքի մասին հայտնել է իշխանություններին։ Նորածին աղջկան տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները պարզել են, որ աղջիկն ընդամենը մի քանի ժամ առաջ է ծնված եղել։ Նշվում է, որ երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Երբ աղջիկը ապաքինվի, նրան կուղարկեն մանկատուն, եթե ոչ ոք չորոշի նրան որդեգրել։
Տեղացի լրագրող Հասան Ռիֆիի խոսքով՝ ինքը իր կարիերայի ընթացքում երբեք նման ցնցող դեպք չի ապրել։
«Սովորաբար, երբ ինչ-որ մեկն ուզում է հրաժարվել իր երեխայից, այն թողնում է մանկատան կամ ոստիկանական բաժանմունքի դիմաց»,- ասում է նա։
Լրագրողը հավելել է, որ աղջկան գտել են ոչ բնակելի տարածքում։
Այս պահին ոստիկանությունը պարզում է երեխայից ազատված ծնողների ինքնությունը։