Պատգամավորները «հանուն հայրենիքի», իրենց «չխնայելով»՝ ընդհատում են արձակուրդն ու մեկնում գործուղման. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ պատգամավորները հուլիսի 17-ից մինչեւ օգոստոսի 25-ն արձակուրդում են, սակայն որոշ պատգամավորներ, «հանուն հայրենիքի», իրենց «չխնայելով»՝ ընդհատում են արձակուրդն ու մեկնում գործուղումների։
Օգոստոսի 4-8-ը Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովի «Արձագանքող խորհրդարաններ կայուն եւ բարգավաճ ԱՍԵԱՆ-ի համար» խորագրով 44-րդ գագաթնաժողովին որպես դիտորդի թեկնածու առաջին անգամ մասնակցելու համար Ջակարտա են (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղվել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր, Ինդոնեզիայի գծով «մեծ մասնագետ» Հասմիկ Հակոբյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: