Իլոն Մասկը 1 օրում կորցրել է 20,3 միլիարդ դոլար
Ամերիկացի ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 20,3 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ իրեն պատկանող Tesla էլեկտրական մեքենաների ընկերության արժեթղթերի գինն ընկել է:
Մասկի զուտ կարողությունը կրճատվել է մինչև 234,4 միլիարդ դոլար. պատճառը Tesla-ի արժեթղթերի 9,7%-ով անկումն էր Մասկի հայտարարություններից հետո, թե ընկերությունը կարող է ստիպված լինել շարունակել նվազեցնել իր արտադրանքի գները։
Չնայած կորուստներին՝ ամերիկացի գործարարը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Նա 33 միլիարդ դոլարով ավելի հարուստ է, քան ֆրանսիացի միլիարդատեր, LVMH ընկերությունների խմբի (Louis Vuitton Moet Hennessy) սեփականատեր Բեռնար Առնոն, որը զբաղեցնում է վարկանիշի երկրորդ հորիզոնականը։