Տիգրան Ավինյանը դիսկոմֆորտի մեջ է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակտիվի ամենշաբաթյա հավաքը, վարել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես նախորդ 2 նիստերը, սա էլ նվիրված է եղել Երեւանի ընտրություններին։ ՔՊ տարածքային խորհուրդները վարչությանն են ներկայացրել իրենց ցուցակները, որոնցից վարչությունը պետք է ընտրի արժանիներին եւ ընդգրկի վերջնական ցուցակում։ Տարածքային խոշոր կառույցները 9-10-ական թեկնածու են ներկայացրել, փոքրերը՝ ավելի քիչ։
Հերթով հիմնավորել են, թե ինչու են հենց այդ մարդկանց ընդգրկել ցուցակում։ ՔՊ աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ակնհայտ դիսկոմֆորտի մեջ է, քանի որ Փաշինյանն ամեն առիթով հասկացնում է, որ նա չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել` պարտավոր է ամեն ինչ համաձայնեցնել ՔՊ վարչության հետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։