ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում անօդաչու թռչող սարքեր արտադրողների դեմ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը կանխելու համար։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Պատժամիջոցներն արգելում են ԵՄ-ից Իրան անօդաչու թռչող սարքերի կառուցման և արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչների արտահանումը։ Դրանք նաև նախատեսում են ճանապարհորդության սահմանափակումներ և ակտիվների սառեցում, որոնք կարող են կիրառվել իրանական անօդաչու թռչող սարքերի ծրագրին աջակցելու և մասնակցելու համար պատասխանատու անձանց նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։
Եվրոպական խորհուրդը նաև որոշում է կայացրել Ռուսաստանին ռազմական աջակցության պատժամիջոցների ցանկում ներառել վեց իրանցիների, մասնավորապես՝ ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի վաճառքին մասնակցելու համար։
Արևմտյան երկրները պնդում են, որ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանն օգտագործել և օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվան և Թեհրանը հերքում են դա։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում այս քայլերին համաչափ պատասխան տալ։