Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Արթուր Դավթյան
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազատության հրապարակում է՝ ի աջակցություն Արցախի հրավիրված բողոքի ակցիային։
«Ես այստեղ եմ որպես ՀՀ պարզ քաղաքացի։ Այստեղ գտնվելով իմ աջակցությունն եմ հայտնում մեր Արցախի հերոսական ժողովրդին, որոնք հերթսաբար մաքառում են 7 և ամիս ավելի գտնվելով շրջափակման մեջ», - ասաց Արթուր Դավթյանը։
Նա նշեց, որ չի կարծում, թե Արցախում ստեղծված իրավիճակը մեկ օրվա կամ մեկ գործողության կամ անգործության արդյունք է։
«Պատճառների մասին շատ կարելի է խոսել։ Կարծում եմ՝ օրեր շարունակ կարելի է պարզաբանել, քննադատական խոսք հնչեցնել յուրաքանչյուրի հասցեին, բայց իմ պատկերացմամբ, այսօր մեր խնդիրը պատճառները վերլուծելը չպետք է լինի։ Մենք այսօր ուղղակի պետք է կանգնենք և մեր համազգային հստակ դիրքորոշումը հայտնենք։
Դիրքորոշում 1. ՀՀ-ում և Արցախում ապրող բնակչությունը մեկ ազգ են և բոլոր հարցերում լինելու են կողք-կողքի։
Դիրքորոշում 2. Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», - հայտարարեց Արթուր Դավթյանը։