Սիրուշոն առաջին անգամ այցելել է Հաղպատ և պատմել տպավորությունների մասին
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ Հաղպատից՝ պատմելով պատմամշակութային վայրերի կարևորության մասին:
«Հաղպատը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։ Այն իսկապես կրոնական տեսանկյունից ճարտարապետության գլուխգործոց է: Ես առաջին անգամ էի այստեղ և անասելի ոգեշնչվել եմ, բայց բազմաթիվ անգամ նշել՝ որքան եմ հիանում հայկական եկեղեցիներով»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին: