«Ժամանակին մեզ վտանգ էր սպառնում Հայաստանի և նրա 30 տարվա քաղաքականության պատճառով». Ալիև
Ժամանակին մեզ վտանգ էր սպառնում Հայաստանի և նրա 30 տարվա քաղաքականության պատճառով։ Այս մասին Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք այն արդեն հաղթահարել ենք։ Բայց, իհարկե, պետք է զգոն լինել, չմոռանանք մեր անցյալը:
Չպետք է մոռանալ, որ չնայած Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքներին, այսօր Հայաստանում, հասարակությունում և նույնիսկ իշխանությունում կան որոշակի մարդիկ, որոնք դեռ ապրում են ռեւանշիստական գաղափարներով»։