Իսպանացի բնապահպան ակտիվիստները սոսնձել են իրենց Մադրիդի օդանավակայանի թռիչքուղուն
Futuro Vegetal կազմակերպության երկու իսպանացի բնապահպան ակտիվիստներ սոսնձել են իրենց Մադրիդի օդանավակայանի թռիչքուղու վրա՝ խաթարելով դրա աշխատանքը: Այս մասին այսօր հայտնել են կազմակերպությունից:
«Մեր գործընկերները պարզապես շրջանցել են Մադրիդի Բարախաս օդանավակայանի անվտանգությունը և մուտք են գործել թռիչքուղի, որտեղ նրանք ձեռքերը սոսնձել են ասֆալտին՝ օդային երթևեկությանը խանգարելու համար», - ասվում է կազմակերպության Twitter-ի հայտարարության մեջ:
Աղջիկներն իրենց հետ ունեցել են «Ժողովուրդը միավորվում է առանց կուսակցության» գրությամբ ցուցապաստառ՝ կոչ անելով երկրի ժողովրդին, անկախ հուլիսի 23-ին նախատեսված առաջիկա ընտրությունների արդյունքներից, միավորվել՝ դիմակայելու կլիմայական ճգնաժամի հետեւանքներին։
«Մենք չենք կարող թաքցնել մեր մտահոգությունը ընտրությունների առնչությամբ, որտեղ ոչ մի քաղաքական կուսակցություն չի առաջարկում կլիմայական ճգնաժամի սպառնալիքին համարժեք միջոցներ», - ասել են կազմակերպությունում:
Վերջերս Իսպանիայում հաճախակիացել են բողոքի ցույցերը, որոնք կազմակերպում են բնապահպան ակտիվիստները՝ ուշադրություն հրավիրելու կլիմայի փոփոխության խնդրին։