ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը կախված կլինի նրա գործողություններից. Էրդողան
Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի հաստատումը կախված կլինի Ստոկհոլմի կողմից ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ համաձայնագրերի կատարումից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Երբ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը ներկայացվի խորհրդարան, գործընթացը ընթանալու է խորհրդարանի աշխատանքային գրաֆիկով։ Մենք կհետևենք մեր բանակցությունների ընթացքում շվեդական կողմի տված խոստումներին և երաշխիքներին։ Մենք գործելու ենք այն քայլերին համապատասխան, որոնք կանի Շվեդիան։
Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, որն ունի ՆԱՏՕ-ում երկրորդ ամենամեծ բանակը և գործնականում ՆԱՏՕ-ի լոկոմոտիվն է, միությանը կենսունակություն և ուժ կտա։ Շվեդիան լավ կանի հատուկ միջոցներ ձեռնարկի ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու և ահաբեկիչներին արտահանձնելու համար, ինչին մեր երկիրը շատ հարգանքով է վերաբերվում։ Մենք ակնկալում ենք, որ խոստումները և երաշխիքները կկատարվեն», - ասել է Թուրքիայի նախագահը օդանավում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որն այսօր հրապարակել է TRT-ն։