Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային. երկու շրջանում պայթյուններ են որոտացել
Ռուսաստանը ուրբաթ գիշերը հրթիռային հարված է հասցրել Օդեսայի մարզի ագրոարդյունաբերական ձեռնարկություններից մեկին։ Այս մասին հեռուստամարաթոնի եթերում հայտնել է Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի միացյալ համակարգող մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը։
Նրա խոսքով ՝ հարվածը հասցվել է «Կալիբր» տիպի հրթիռներով, որոնք թռչում էին շատ ցածր բարձրության վրա, ուստի հարվածն իրականում տեղի է ունեցել օդային տագնապի ազդանշանով: Վնասվել են բազմաթիվ գյուղատնտեսական եւ փրկարարական տեխնիկա, հավելել է Գումենյուկը։
Օդեսայի շրջանային զինվորական ադմինիստրացիայի պետ Օլեգ Կիպերը հաստատել է տեղեկությունը։ «Թշնամին ոչնչացրել է 100 տոննա ոլոռ եւ 20 տոննա գարի։ Բացի այդ, տուժել է երկու մարդ»,-ասել է նա։