Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ:
Արթուր Տիգրանի Մնոյանի կենսագրությունը
2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:
Աշխատանքային գործունեություն
2013-2014թթ. — ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ
X-XI.2014թ. — ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ
2014-2017թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ
2017-2020թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2020-2023թթ. — Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի 1 երեխա:
ՀՀ քննչական կոմիտե