«Հրապարակ». Արցախում շարունակում են «թիթեռ նկարել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ քաղաքական-քաղաքագիտական շրջանակներն Արցախի քաղաքական ուժերին եւ պետական այրերին հորդորում են՝ տարատեսակ ակցիաներ անելուց առաջ միասնական պահանջ ներկայացնել գլխավոր պատասխանատու-մեղավոր Նիկոլ Փաշինյանին, սակայն Արցախում շարունակում են «թիթեռ նկարել»։ Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որպեսզի ՄԱԿ-ին ուղղված հայտարարություն-կոչ ընդունի։
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահն անցած շաբաթներին ՄԱԿ-ին, ՌԴ-ին, Արեւմուտքին նամակներ է հասցեագրել՝ Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ եւ Լաչինի միջանցքը բացելու հորդոր-խնդրանքով, սակայն ձայն բարբառո հանապատի: Կարելի է ենթադրել, որ Արցախի խորհրդարանի այսօր ընդունելիք կոչն էլ է նույն ճակատագրին արժանանալու։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ընդդիմությունն իշխանական հատվածին առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը մի քանի օր է՝ նստացույց է անում, որպեսզի, ինչպես ինքը հայտարարեց, իր պահանջը լսելի լինի միջնորդ երկրների, այդ թվում` Հայաստանի համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում