Մոլդովայի նախագահը Գագաուզիայի ղեկավարին մեղադրել է հանցավոր խմբի հետ կապերի մեջ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Գագաուզիայի ինքնավարության նոր ղեկավար Եվգենի Գուցուլին մեղադրել է հանցավոր խմբի հետ կապեր ունենալու մեջ։ Նա այդ հանգամանքով է բացատրել Գուցուլի երդմնակալությանը չմասնակցելու որոշումը։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին։
«Ես չմեկնեցի, քանի որ ճիշտ չեմ համարում գնալ մի մարդու երդմնակալության արարողությանը, ում նախընտրական արշավի ժամանակ աջակցում էր հանցավոր խումբը», - ասել է Սանդուն:
Նա նաև հայտարարել է, որ սխալ է համարում Գուցուլի երդմնակալությանը մասնակցելը, քանի որ Գագաուզիայի նոր ղեկավարը Մոլդովայում արգելված կուսակցության անդամ է։