Փոլ Մակքարթնին դարձել է սումո մարզիկների ճապոնական թիմի հովանավոր
The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մակքարթնին դարձել է սումո մարզիկների ճապոնական թիմի հովանավոր: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով NME-ին: Պարբերականի տվյալներով՝ Մակքարթնին մեծ գումար է վճարել, որ իր New ալբոմի շապիկը հայտնվի սումոյի թիմի դրոշներին' Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում կայանալիք առաջնության ժամանակ:
Նախկին բիթլի գործակալի խոսքով՝ Մակքարթնին սումոյով տարվել է 1993թ. Ճապոնիա իր առաջին շրջագայության ժամանակ: Ինքը' Փոլը ներկայացել է չեմպիոնատի եզրափակիչ փուլում, որն ըստ գործակալի, նման է Անգլիայի եզրափակիչ փուլին կամ Ուիմբլդոնի:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Փոլ Մակքարթնին ժամանակավորապես դադարել է ստեղծագործել, քանի որ նա ունի բավականին մեծ քանակությամբ անավարտ գործեր: