Բողոքի ցույցեր են անցկացվել Իրաքում Ղուրանի այրման կապակցությամբ
Շվեդիայի ոստիկանությունը բավարարել է Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան մոտ ցույց անցկացնելու հայտը։ Ակցիայի կազմակերպիչները մտադիր են այրել Իրաքի դրոշն ու Ղուրանը։ Կազմակերպվելիք միջոցառման մասին հաղորդագրություններից հետո Իրաքում կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով « ТАСС»-ին։
Բաղդադում ցուցարարները հրկիզել են Շվեդիայի դեսպանատան շենքը։ Իրաքի կառավարությունը որոշում է կայացրել վտարել Բաղդադում Շվեդիայի դեսպանին և հետ կանչել հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին Ստոկհոլմից։ Շվեդական կողմը պաշտոնապես տեղեկացվել է նաև նման գործողության կրկնության դեպքում դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզման մասին։