Բեռլինում էգ առյուծը հայտնվել է ազատության մեջ. բնակիչներին խորհուրդ են տվել փողոց դուրս չգալ
Բեռլինում էգ առյուծը հայտնվել է ազատության մեջ, քաղաքի որոշ շրջանների բնակիչներին զգուշացրել են մնալ տանը, մինչ բազմաթիվ ոստիկաններ փորձում են գտնել կենդանուն, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է reuters.com-ը:
Ոստիկանությունը կարծում է, որ փախած կենդանին ընտանի է, քանի որ ոչ մի կենդանաբանական այգի կամ կրկես չի հայտնել անհետացած առյուծի մասին:
Դեպքի մասին առաջին անգամ ահազանգել են երկու բնակիչ, որոնք բջջային հեռախոսով տեսագրել են կարծես իրար հետևից վազող վայրի խոզի և առյուծի մասնակցությամբ կադրերը:
Իշխանությունների կարծիքով՝ առյուծը կարող է ներկայում քնած լինել Բրանդենբուրգի բազմաթիվ անտառներից մեկում:
«Մենք խորհուրդ ենք տալիս մարդկանց տնից դուրս չգալ զբոսանքի և հատկապես չգնալ անտառ քայլելու կամ վազելու», - ասել է Մայքլ Գրուբերը՝ Բեռլինի հարավ-արևմտյան սահմանին գտնվող Կլեյնմախնոուի քաղաքապետը, որտեղ առաջին անգամ նկատվել է կենդանին:
Կենդանուն որոնում են երկու ուղղաթիռի, անօդաչու թռչող սարքերի և ինֆրակարմիր տեսախցիկների միջոցով. բազմաթիվ ոստիկաններին միացել են որսորդները և անասնաբույժները: