Առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և երկխոսել Բաքվի հետ․ Սամվել Բաբայան
Ացախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել․
«Արցախում ամենաօգտագործված բառը «պայքար»-ն է։ Պայքարի տարբեր մոտեցումներ են առաջարկվում։ Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և տեղափոխվել գործնական դաշտ։
Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում եմ հետևյալ գործնական և իրավական քայլերը՝
Ստեփանակերտ – Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ,
Դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ,
Դիմել ՄԱԿ-ին վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։
- Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»։