Աճուրդի է հանվել Էլվիս Փրեսլիի կապույտ կոշիկները, որոնց մասին երգիչը գրել էր «Blue Suede Shoes» երգը
Լոս Անջելեսում Julien's Auctions աճուրդում վաճառքի է ներկայացվել նաև կապույտ կոշիկներ, որոնք որոնց մասին Էլվիս Փրեսլին հատուկ երգ էր գրել: Այդ երգը կոչվում էր «Blue Suede Shoes»: Այս մասին գրում է gazeta.ru-մ հղում անելով The Daily Mail-ին:
Կոշիկները գնահատվել են 80 հազար դոլար: «Այդ կոշիկները, Մայքլ Ջեքսոնի բաճկոնը, Մերլին Մոնրոյի սպիտակ շորը, Ջուդի Հարլենդի կարմիր կոշիկները հանդիսանում են երգերի բաղկացուցիչ մաս»,- ասել է աճուրդի տան տնօրեն Դարրեն Ժուլիենը:
Կոշիկները վաճառքի կհանվեն դեկտեմբերի 6-ին: Կոշիկների հետ աճուրդի կհանվեն նաև այլ աստղերի իրեր: Դրանց թվում են. Լեդի Գագայի զգեստը, Փոլ Մաքքարթնիի և Մայքլ Ջեքսոնի բաճկոնները, որոնցով սիրված արտիստները ներկայացվել են LIFE ամսագրի շապիկին: