Իրանի հարավ-արևելքում ավազամրրիկի պատճառով տուժածների թիվը գերազանցել է 700-ը
Հուլիսի 18-ից առնվազն 709 մարդ է տուժել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում ավազամրրիկի պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է նահանգի ճգնաժամային վարչության գլխավոր տնօրեն Մաջիդ Մոհեբին։
«Հուլիսի 18-ի ժամը 6:00-ից առնվազն 709 մարդ է դիմել նահանգի առողջապահական կենտրոններ։ Այս պահին նրանցից 44-ը հոսպիտալացված են, մնացածն ամբուլատոր բուժում է ստացել», - ասել է նա։
Oդերևութաբաններն իրենց հերթին տեղեկացրել են, որ հուլիսի 20-ին նահանգի վարչական կենտրոն Զաբոլ քաղաքում մոլեգնել է սաստիկ քամի՝ մինչև 104 կմ/ժ արագությամբ։ Առաջացած փոշին օդանավակայանի օդերևութաբանական կայանում հորիզոնական տեսանելիությունը իջեցրել է մինչև 300 մ:
Մոհեբին հուլիսի 19-ին հայտնել էր, որ ավազամրրիկի հետևանքներից առնվազն 474 մարդ է տուժել մեկ օրում, նրանցից 30-ը հոսպիտալացվել է: