Սրտաբանը բացատրել էր, թե ինչպես է ծիրանն ազդում սրտի վրա
Ծիրանն օգտակար է մարդու առողջության համար, սակայն չունի թերապևտիկ ազդեցություն, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է սննդաբան, սրտաբան Ասիյաթ Խաչիրովան։
Ընդհանրապես ընդունված է, որ սրտի և անոթների տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ իրենց սննդակարգում ներառեն ծիրանը, նշել է բժիշկը։ Իհարկե, այս պտուղը պարունակում են այն տարրերը, որոնք անհրաժեշտ են սրտի մկանների բնականոն աշխատանքի համար, շարունակել է նա։
«Ծիրանը լավ միրգ է, այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր, այդ թվում՝ կալիում և մագնեզիում: Ենթադրվում է, որ դրանք ամենաանհրաժեշտ հանքանյութերն են սրտանոթային համակարգի համար, դրանք օգնում են սրտի մկանների սահուն աշխատանքին», – բացատրել է Խաչիրովան:
Չնայած ծիրանի մեջ պարունակվող նյութերը բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի վրա, պետք չէ հույս դնել այն բանի վրա, որ այս մթերքը բուժիչ ազդեցություն կունենա, ավելացրել է նա։
«Մրգերը կալիումի լավ լրացուցիչ աղբյուր կլինեն: Միևնույն ժամանակ, միայն ծիրանով դուք չեք կարող ստանալ սրտի համար կալիումի նորմա», – կարծում է Խաչիրովան:
Սրտաբանի խոսքով՝ վարկած կա մրգերի վտանգավորության մասին այն մարդկանց համար, ովքեր, բացի սրտանոթային հիվանդություններից, ունեն ավելորդ քաշ։
«Վարկած կա, որ ավելորդ քաշ ունեցող մարդը հակված է սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարախտի, և, հետևաբար, օրական ավելի քան 400 գրամ միրգը հակացուցված է նրան, քանի որ սա ածխաջրերի մեծ բեռ է», – ասել է Խաչիրովան:
Հավասարակշռված դիետան պետք է բաղկացած լինի բանջարեղենից և մրգերից, հիշեցրել է նա։ Ըստ մասնագետի` ծիրանի օրական միջին չափաբաժինը 100-150 գրամ է։