ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի՝ կապված հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալու հետ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի՝ կապված հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալու հետ։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին։
Նիստի ընթացքում կքննարկվեն սևծովյան համաձայնագրի խզման հումանիտար հետևանքները։ Նշված համաձայնագիրը վերջին մեկ տարում թույլ է տվել Ուկրաինայից հացահատիկի անվտանգ արտահանումը Սև ծովով։