Կյանքից հեռացել է պատմության մեջ առաջին հաքերը
59 տարեկան հասակում կյանքից հեռացել է պատմության մեջ առաջին հաքերը՝ Քևին Միտնիկը, որը ժամանակին եղել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ամենահետախուզվող մարդկանցից մեկը։
Tert.am-ի փոխանցմամբ՝ նա մահացել է անցած կիրակի, սակայն այդ մասին միայն այսօր են հայտարարել Լոս Անջելեսի թաղման բյուրոն ու Միտնիկի հիմնադրած KnowBe4 ընկերությունը։
Անցյալ տարի Միտնիկի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էին ախտորոշել, և չնայած բուժման ընթացքին, չի կարողացել հաղթահարել հիվանդությունը։
Քևին Միտնիկը հաքերների աշխարհում լեգենդ է: Սկզբում նա զբաղվում էր հաքերներով՝ հանուն զվարճանքի և մանր անձնական շահի: Օրինակ՝ չվճարել ավտոբուսի ուղեվարձի կամ հեռախոսազանգերի համար։
Նա իր առաջին հաքերությունն արել է 979 թվականին․ այն կապված էր դպրոցի համակարգչային ցանցի հետ։ Հետագայում նա սկսել է դա անել՝ խոցելի տեղեր գտնելու և դրանց ներկայության մասին զգուշացնելու համար։ Դրանից հետո նա ոչ մի անգամ չի օգտագործել գողացված տվյալները իր շահի համար։
1988 թվականին նա առաջին անգամ 3 ամսով դատապարտվել է ազատազրկման՝ համակարգչային սարքավորումներ արտադրող Digital Equipment Corporation-ի ցանցը կոտրելու համար։ Բայց նա վաղաժամկետ ազատ արձակվեց և անմիջապես վերադարձավ հաքերային հարձակումներին: Նրան վերագրեցին Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության համակարգչային ցանցը կոտրելու համար, նրան մեղադրեցին Motorola-ի, Nokia-ի, Fujitsu-ի և շատ այլ կորպորացիաների տվյալների գողության մեջ:
Իսկ 1992-ին իշխանությունները նրան ձերբակալելու հրաման արձակեցին Pacific Bell հեռախոսային ընկերություն հաքերային ներխուժման համար, սակայն Միդնիկը կարողացել է փախուստի դիմել ու 2․5 թաքնվել ոստիկանությունից: 1995 թվականի փետրվարին Քևին Միթնիկը ձերբակալվել և այնուհետև դատապարտվել է 46 ամսվա ազատազրկման տարբեր համակարգչային խարդախությունների համար ու ևս 22 ամիս՝ պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար:
2000 թվականին ազատ արձակվելուց հետո Քևին Միտնիկը դարձել է կիբերանվտանգության խորհրդատու։ Ղեկավարել է Mitnick Security Consulting-ը 2003 թվականից ու համահիմնել KnowBe4-ը: