Լեհաստանի նախկին նախագահը ցույց է տվել՝ ինչպես է գարեջրով լոգանք ընդունում (լուսանկար)
Լեհաստանի նախկին նախագահ (1990-1995 թվականներին) Լեհ Վալենսան իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես է գարեջրով լոգանք ընդունում:
«Գարեջրով լոգանք», - Tert.am-ի փոխանցմամբ՝ լուսանկարին կից գրել է երկրի նախկին ղեկավարը:
Տարեսկզբին Վալենսան բողոքել էր, որ իր ստացած թոշակը չի բավականացնում անգամ սննդի համար։
Վալեսան նաև նշել էր, որ երկար տարիներ է՝ ինչ իր թոշակը չի բարձրանում, և «բոլոր ինդեկսացիաներն իրեն չեն վերաբերում»:
«Մթերքն այժմ թանկ է, ուստի նախաճաշի, ճաշի և ընթրիքի իմ չափաբաժինները կրճատվել են: Ես գոհ չեմ դրանից»,- հավելել էր նա։
Նախկին նախագահն ասել էր, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ընտանիքին, ուստի ստիպված է լրացուցիչ գումար վաստակել՝ դասախոսություններ կարդալ հասարակական և քաղաքական խմբերի համար։
«Ինչքան եմ ստանում, չեմ կարող ասել, դա տեղի է ունենում տարբեր ձևերով: Բայց այդպես եմ փակում իմ բյուջեում առկա բացերը»,- եզրափակել էր Վալեսան: