Ղրիմի իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից դեռահասի զոհվելու մասին
Ղրիմի հյուսիս-արևմուտքում անօդաչու թռչող սարքի հարվածի զոհ է դարձել դեռահաս աղջիկ, վնասվել են նաև շենքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ղրիմի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակավայրերից մեկում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է չորս վարչական շենք։ ... Ցավոք, (հարձակումն) առանց զոհերի չանցավ․ դեռահաս աղջիկ է զոհվել», - գրել է նա իր Telegram ալիքում։
Ակսյոնովը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին և խոստացել ընտանիքին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։
Ղրիմում և Սևաստոպոլում գործում է ահաբեկչական վտանգի բարձր՝ «դեղին» մակարդակ, ինչպես նաև միջին մակարդակի արձագանքման ռեժիմ։