Այսօր Առնո Բաբաջանյանը կդառնար 92 տարեկան
ՏեսանյութերԲաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին: Առնոն դեռ 5 տարեկան էր, երբ Արամ Խաչատրյանը նկատեց նրա տաղանդը: Խաչատրյանը որոշեց, որ Առնոն պետք է զբաղվի երաժշտությամբ: 1929 թվականն էր, երբ Բաբաջանյանն ընդունվեց Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: Այնուհետև ուսումը շարունակում է Մոսկվայում: 1950-56 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
1983 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում Բաբաջանյանը կնքեց է իր մահկանացուն:
Մեր լավագույն ֆիլմերից մի քանիսում հնչում են հենց Բաբաջանյանի ստեղծագործությունները' «Հարսնացուն հյուսիսից», «Առաջին սիրո երգը»,«Երջանկության մեխանիկան» և այլն: