Լեդի Գագայի հերթական կերպարը` կենդանի տիկնիկ
Էպոտաժային երգչուհի Լեդի Գագան խոստովանել է, որ վերջապես կարողացել է դառնալ այն ինչ կա, շեշտելով մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք կատարվել են իր կյանքում: Վերջին ժամանակներս երգչուհու գրաֆիկը բավականին լարված է եղել' կապված նոր' ARTPOP, 'ալբոմի հետ: Կարելի է ասել, Լեդի Գագան որոշել է մի փոքր հանգստանալ:
«Իմ կյանքում շատ փոփոխություններ են եղել: Իմ գրաֆիկը պարզապես գժվելու աստիճան է և ես վերջապես հասկանում եմ, որ պատկանում եմ ինքս ինձ: Ոչ ոք ինձ չի պահում և ես կարող եմ լինել ինքս ինձ հետ: Դա հիանալի զգացողություն է»,- գրել է երգչուհին Instagram-ի իր միկրոբլոգում:
Երգչուհին նաև տեղադրել է ինչպես միշտ իրեն բնորոշ նկար' այս անգամ կենդանի տիկնիկի կերպարով: Նշեք, որ վերջերս հայտնի է դարձել, որ նա կլինի առաջին արտիստը, ով կերգի Տիեզերքում: Նրա ելույթը նախատեսվում է 2015 թվականին: