Թուրքիան և Հունաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Հուլիսի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ռազմածովային ուժերի նավերը մասնակցել են Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) «Մշտական ռազմածովային ծառայության խումբ-2» համատեղ ուսումնավարժական հավաքին:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ զորավարժությունը անցկացվել է դաշինքի անդամ երեք պետությունների՝ Թուրքիայի, Անգլիայի և Հունաստանի մասնակցությամբ:
Խաղարկվել է ռազմանավերի վրա հնարավոր օդային հարձակման դեպքում իրականացվող համատեղ գործողությունների սցենարը:
Նշենք, որ համատեղ հավաքի վերաբերյալ մենկնաբանություն է տեղ գտել հունական «Kathimerini» թերթը:
«Զորավարժությունն արտացոլել է թուրք-հունական ռազմական համագործակցության զարգացման հարցում ներդրված ջանքերն ու այդ հարցում օգտակար լինելու ՆԱՏՕ-ի ցանկությունը»: