Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը հաղթեց Սան Մարինոյին
Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 102-44 հաշվով հաղթեց Սան Մարինոյի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեբաստիան Հացակորզյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին` մրցելով Կիպրոսի հետ, փոխանցում է ArmSport.am-ը։