Հրդեհները մարելու համար Ռուսաստանը 2 ինքնաթիռ է Թուրքիա ուղարկել
Ռուասաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ անտառային հրդեհների մարման նպատակով Ռուսաստանը Թուրքիային ինքնաթիռներ է տրամադրել:
Մասնավորապես նշվում է, որ հուլիսի 19-ին Դոնի Ռոստով քաղաքի «Platov» օդանավակայանից Թուրքիա է ուղևորվել 2 «Be-200» տիպի հրդեհաշեջ ինքնաթիռ՝ ի պատասխան ստացված օգնության խնդրանքին:
Այս ինքնաթիռները արդյունավետ են նույնիսկ դժվարամատչելի տեղանքներում, ինչպես նաև զինված են ինֆրակարմիր ջերմատեսիլ տեսախցիկներով, որի շնորհիվ էլ կարող են հետևել կրակի տարածմանը և բացահայտել դրա առկայությունը:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշվել է, որ հուլիսի 18-ին օգնության խնդրանքով Ռուսաստանին էր դիմել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Հուլիսի 17-ից Թուրքիայի մի շարք հարավային և արևմտյան նահանգներում հրդեհներ են բռնկվել, իսկ հուլիսի 18-ին մայրաքաղաք Անկարայում քիմիական գործարանի պայթյունի հեևանքով հրդեհ էր բռնկվել նաև Կայաշի թաղամասի անտառածածկ հատվածներում: