Շենքերի բարելավման համար գաղտնի կետով գումար են տալիս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 592 մլն 26 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նման որոշում կընդունվի կառավարության վաղվա նիստում։
Նախագիծը ընդգրկված է չզեկուցողների շարքում եւ նաեւ գաղտնի կետ է պարունակում։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գաղտնի կետ ունեցող հարցով բյուջեից գումար է տրամադրվում։ Իսկ ինչո՞ւ է գաղտնի. այն պարզ պատճառով, որ մոտ 1.5 մլն դոլար Նիկոլ Փաշինյանը հատկացնում է ինչ-որ շենքային պայմանների բարելավման համար: Սա՝ այն դեպքում, երբ սահմանամերձ բնակավայրերում անգամ կենսական ջրի ու կենցաղային խնդիրներ կան, դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որ տարիներով չեն նորոգվում»։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: