Ինչպես են ՔՊ-ում ձևավորում ավագանու ցուցակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Տիգրան Ավինյանին հաջողվում է իր մտերիմներին գրել ավագանու ցուցակում, չնայած Փաշինյանը նեղ շրջանակում ասել էր, որ ցուցակն ինքն է կազմելու։ Առաջին հնգյակում «դրսից» միայն Արմեն Փամբուխչյանն է, մնացածն ավագանու ներկայիս անդամներն են: Հաջորդ հնգյակում լինելու են փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը։ Կանանց հարցն է բարդ` ամեն երրորդը, ըստ օրենքի, պետք է կին լինի։
Տեղեկացանք, որ քննարկվել է ամիսներ առաջ կալանավորված, ապա ազատ արձակված փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի հարցը, ում Ավինյանը նախապես իր ցուցակի հնգյակում էր ուզում գրել, որոշվել է չգրել նրա անունը, որ ավելորդ կրքեր չբորբոքվեն։ Ինչ վերաբերում է Ավինյանի մարդկանց, Փաշինյանի շրջապատից ասացին, որ նրանց կգրեն ցուցակում, բայց ընտրություններից հետո շատերը կգործուղվեն վարչական շրջաններ՝ թաղապետ, փոխթաղապետ կնշանակվեն: Իսկ ավագանի կգան ցուցակի հետին հորիզոնականներում գտնվողները, որոնք լինելու են Փաշինյանի մարդիկ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: