Չելսին լրացուցիչ տարածք է ձեռք բերում իր մարզադաշտի վերակառուցման համար
«Չելսին» ավելի է մոտենում իր «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի վերակառուցմանը։ Այս մասին գրել է Daily Mail-ը։
Ակումբը, ըստ թերթի, սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել գնելու մարզադաշտի կողքին գտնվող զինվորական վետերանների տների տարածքը:
Պրեմիեր լիգայի ակումբը գործարք է կնքել վետերանների «Stoll» բարեգործական կազմակերպության հետ։ Վերակառուցումը կարժենա մոտ 2 միլիարդ ֆունտ ստերլինգ (ավելի քան 2․5 միլիարդ դոլար):
Համաձայնագիրը, որը ենթակա է բնակիչների հետ խորհրդակցության, թույլ կտա ակումբին գնել ավելի քան 8 հազար քմ մակերեսով Sir Oswald Stoll Mansions-ի տարածքի մեծ մասը: