Ինսայդերները նշել են Սոֆյա Վերգարայի եւ Ջո Մանգանիելոյի ամուսնալուծության պատճառները
Սոֆյա Վերգարայի եւ Ջո Մանգանիելոյի սիրային պատմությունը մոտեցավ ավարտին․ երեկ նրանք պաշտոնապես հայտարարեցին ամուսնալուծվելու որոշման մասին։
«Մենք ամուսնալուծվելու դժվարին որոշում ենք կայացրել։ Որպես երկու մարդիկ, ովքեր խորապես սիրում եւ հոգ են տանում միմյանց մասին, մենք խնդրում ենք, որ հարգեք մեր անձնականը, երբ մենք անցնում ենք մեր կյանքի այս նոր փուլով»,-ասվում է զույգի հայտարարության մեջ: