Դատավորների ընդհանուր ժողովը չի կարողացել ընտրել ԲԴԽ դատավոր-անդամ․ նիստը հետաձգվել է
Քիչ առաջ դատավորների ընդհանուր ժողովը չի կարողացել ընտրել ԲԴԽ դատավոր-անդամ, նիստը հետաձգվել է։
Նիստի օրակարգին կողմ է քվեարկել 77 դատավոր, իսկ 99-ը՝ դեմ։
Հունիսի 16-ին դադարեցվել են Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները։ Լիազորությունները դադարեցվել էին Մակյանի դիմումով։
ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության օրակարգով դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրվել, սակայն ծանուցումներ չէին ստացել Երևանի քրեական և քաղաքացիական դատարանների դատավորները։