Կանադան միանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը
Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։ Այս մասին նշված է հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ։
«Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը (EUMA) ընդունված և նշանակալի է համարվում։ Կանադան ազատված է առաքելության բյուջե կատարվող ֆինանսական ներդրումներից»,- ասվում որոշման մեջ։
Ոորոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։
Աղբյուրը՝ news.am