Իռլանդիայի վարչապետը ժամանել է Ուկրաինա
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը ժամանել է Ուկրաինա։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ ինքն ու Վարակդարը կարեւոր բանակցություններ կանցկացնեն։ Թեման կլինի հանուն Ուկրաինայի արդարությունը եւ երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը:
Վարադկարը նախորդ տարի հայտարարել է ուկրաինական հակամարտությունում երկրի չեզոքության քաղաքականության հնարավոր վերանայման մասին։