Ալիեւն ընդունել է Արիպովին եւ քննարկել ադրբեջանա-ուզբեկական համագործակցությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովին։
Ինչպես տեղեկացրել է news.am-ը, նշելով, որ տարեցտարի երկկողմ կապերը զարգանում են՝ Ալիեւը վստահություն է հայտնել, որ ապագայում կիրականացվեն նոր հաջող նախագծեր՝ ուղղված համագործակցության ընդլայնմանը։
Ողջույնների եւ սիրալիրությունների փոխանակումից հետո Աբդուլա Արիպովն «ընդգծել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման կարեւորությունը»։
Զրույցի ընթացքում ընդգծվել է Միջին միջանցքի նշանակությունը, նշվել են Ադրբեջանում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուզբեկական ընկերությունների մասնակցության հեռանկարները, միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, նշվել է օկուպացված հայկական Շուշի քաղաքում հուլիսի 18-ին տեղի ունեցած ադրբեջանա-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի կարեւորությունը։