Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։
Վրաստանի երկրագիտության ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներն առաջինը գրանցվել են ժամը 02:38-ին, ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։
Երկրորդ երկրաշարժը գրանցվել է ժամը 04:54-ին, էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 57 կմ հեռավորության վրա՝ Դմանիսի քաղաքի մոտ, ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։