Երևանում վերացվել է հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գետաբակ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի (ք․ Երևան) արտադրական գործունեության կասեցումը։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: