Ղրիմում այրվում է ռազմական զորադաշտը. 4 բնակավայրերից մարդկանց տարհանում են
Հրդեհ է բռնկվել Ղրիմի ռազմական զորադաշտում, փակ է «Տավրիադա» մայրուղու մի հատվածը։ Այս մասին իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։
Ստեղծվել է հրդեհի եւ ռազմական զորադաշտում ստեղծված արտակարգ դրության հետեւանքների վերացման օպերատիվ շտաբ, որը գլխավորել է Աքսյոնովը։
Աքսյոնովի տեղեկացմամբ՝ չորս բնակավայրերից, որոնք գտնվում են այրվող զորադաշտի կողքին, նախատեսվում է տարհանել ավելի քան 2 հազար մարդ։
«Կիրովի շրջանի զորադաշտին կից գոտուց նախատեսվում է չորս բնակավայրերի բնակիչների (ավելի քան երկու հազար մարդ) ժամանակավոր տարհանում»,- տեղեկացրել է Աքսյոնովը։
Ինչպես տեղեկացրել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, չորս գյուղերի բնակիչների տարաբնակեցումը կտեւի մոտավորապես մեկ օր։
Երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Ղրիմի կամուրջն աշխատում է ռեւերսի ռեժիմով, առանց փոփոխությունների, ավելացրել է նա։