Ռուսաստանը 2 Բե-200 ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա՝ անտառային հրդեհները մարելու համար
Երկու Բե-200ՉՍ ինքնաթիռներ թռել են Թուրքիա՝ օգնելու մարել անտառային հրդեհները, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի Դաշնության Նախագահի ցուցումով և թուրքական կողմի խնդրանքով, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների վարչության երկու ամֆիբիական ինքնաթիռներ Դոնի Ռոստովի Պլատովի օդանավակայանից թռիչք են կատարել դեպի Թուրքիայի Հանրապետության Մուղլա և Իզմիր քաղաքներ՝ անտառային խոշոր հրդեհները»,- հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Թուրքիայում արդեն մեկ շաբաթ է՝ չափազանց շոգ ու չոր եղանակ է։ Օդի ջերմաստիճանը մի շարք մարզերում հասնում է 45-47 աստիճանի։ Հրդեհների վտանգի պատճառով որոշ շրջանների իշխանություններն արգելել են բնակչությանը մուտք գործել անտառային տարածքներ, ինչպես նաև պիկնիկներ կազմակերպել։ Ուժեղացվել են գյուղական վայրերում պարեկությունը և հակահրդեհային միջոցառումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։