ԱՄՆ-ում երեխան պատահաբար սպանել է 1-ամյա քրոջը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում երեք տարեկան երեխան պատահաբար կրակել և սպանել է իր մեկամյա քրոջը, հայտնել են Սան Դիեգոյի շրջանի շերիֆի գրասենյակից։
Երկուշաբթի առավոտյան ոստիկանությունը ահազանգ է ստացել հրաձգության մասին, որի ժամանակ երեք տարեկան երեխան պատահաբար կրակել է իր մեկամյա քրոջ վրա, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են, որ երեխան վերցրած է եղել անհուսալի վայրում դրված ատրճանակը։ Նա կրակել է կրտսեր քրոջ գլխին, իսկ ավելի ուշ փոքրիկը մահացել է հիվանդանոցում։
Ներկա պահին քննիչները պարզում են դեպքի մանրամասները։